Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ասատուր Գևորգյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Ասատուր Գևորգյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի, Երևանյան խճուղի 49 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Ասատուր Գևորգյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ասատուր Գևորգյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: