Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 10-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին» N 138-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1. Հավելվածի 3-րդ տողի 8-րդ սյունակում՝ «100000» թիվը փոխարինել «50000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |