Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, և այն, որ Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 4-րդ փողոց 8/1 հողամաս հասցեում գտնվող 03-095-0044-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.14057 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է, որպես քաղաքացու սեփականություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.08.2005 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ չի փոխանցվել Ուրցաձոր համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0094-0009 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզում 03-095-0044-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 4-րդ փողոց 8/1 հողամաս հասցեում գտնվող, 0.14057 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման հաջորդող օրվանից: |