Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐՑԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-095-0044-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, և այն, որ Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 4-րդ փողոց 8/1 հողամաս հասցեում գտնվող 03-095-0044-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.14057 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է, որպես քաղաքացու սեփականություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.08.2005 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ չի փոխանցվել Ուրցաձոր համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0094-0009 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզում 03-095-0044-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 4-րդ փողոց 8/1 հողամաս հասցեում գտնվող, 0.14057 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.89 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner