Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑ 55 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ 26 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ՇԱՐԺԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 55 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության հողամասից թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին մրցույթային կարգով 26 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:

2. Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 240 000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:

3. Յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ:

4. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր:

5. Պարտավորեցնել վարձակալին շարժական տաղավար տեղադրելու նախագծի էսքիզային տարբերակը նախապես համաձայնեցնել Վեդու համայնքապետարանի հետ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner