Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ռուբեն Մանուկի Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայր, Մ. Խորենացու փողոց, 4 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-096-0009-0016/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Փոքր Վեդի բնակավայր, Մ. Խորենացու փողոց, 4 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03192ARYCSJ2/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Փոքր Վեդի բնակավայր, Մ. Խորենացու փողոց, 4/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03192DXNTDRZ/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ռուբեն Հովհաննիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։