Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և 102-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության N 328-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2.2-րդ բաժնի 4-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «Տափերականի մարզամշակույթի տուն» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն»» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Տափերական համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 42-Ա որոշումը: |