Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշման դրույթները և հաշվի առնելով Ատոմ Դավթի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ,
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լանջանիստ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 03-046-0142-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 40.0 հա և 03-046-0142-0012-ից կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.46 հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Ատոմ Դավթի Սարգսյանին՝ մինչև 31.12.2025 թվականը:
2. Սահմանված կարգով քաղաքացի Ատոմ Դավթի Սարգսյանի հետ կնքել 03-046-0142-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող 40.0հա և 03-046-0142-0012-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.46հա հողամասի վարձակալության պայմանագիր:
3. 03-046-0142-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող 40.0 հա և 03-046-0142-0012-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.46 հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել 61000/ վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ:
4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշմանը կից հողամասի հատակագիծը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Ատոմ Դավթի Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: