Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Լուսառատ բնակավայրի՝ Շիրվանզադե փողոցի 4-րդ տան բնակիչ Արթուր Ռուբիկի Բաղդասարյանին (ծնված՝ 27.11.1977թ., անձնագիր՝ AP 0622774, տրված՝ 10.11.2016թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-049-0111-0011 կադաստրային ծածկագիրը կրող, 0.85 հա վարելահողի նկատմամբ տրամադրել 5062 /հինգ հազար վաթսուներկու/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Ա. Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, BMW X5 4.8 i մակնիշի 45 AL 005 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 94.938 /իննսունչորս հազար ինը հարյուր երեսունութ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |