Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 2)-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.1. կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի 72-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ձևավորված մրցութային հանձնաժողովի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» 2025 թվականի հունիսի 13-ի թիվ 2 որոշումը և Արմինե Մհերի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Արմինե Մհերի Սարգսյանին 2025 թվականի հունիսի 18-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:
2․ Արմինե Սարգսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 (հինգ) տարի ժամկետով։
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից բխող գործառույթները սահմանել Արմինե Սարգսյանի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում:
4. Վարձատրությունը կատարել համաձայն Վեդի համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված դրույքաչափով:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արմինե Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։