Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2410-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2024 թվականի N 2410-Ա

ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով, որ Վեդի համայնքի Արալեզ բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-014-0003-0039/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ շինությունների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով  համասեփականատեր Կամո Յուրիկի Կարապետյանի /ծնված՝ 03.03.1984թ./ դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայքնի Արալեզ բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-014-0003-0039/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ 28.6 քմ բնակելի տան նկուղային հարկի, 128.3 քմ բնակելի տան առաջին հարկի, 25.2 քմ ավտոտնակի, 6.3 քմ պարսպի նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Կամո Յուրիկի Կարապետյանի և Փառանձեմ Լիպարիտի Մարտիրոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023KCY8KT/:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումարը նկուղի և բնակելի տան համար սահմանել՝ 156.9x1028=161293, ավտոտնակի և պարսպի համար սահմանել՝ 31.5x616.8=19429 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 180722 ՀՀ դրամ:

4. Կամո Յուրիկի Կարապետյանի և Փառանձեմ Լիպարիտի Մարտիրոսյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին։ Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:

6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Կամո Յուրիկի Կարապետյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner