Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունել Վեդի համայնքի ավագանու 28 ապրիլի 2022 թվականի թիվ 20 որոշումը. Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կողմից Վեդի համայնքին սեփականության իրավունքով, նվիրաբերության կարգով փոխանցվող, Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Մ.Մաշտոցի փողոց 12/1 հասցեում գտնվող 03-084-0025-0003 կադաստրային ծածակագիրը կրող 0,31064 հա հողամասը՝ 2023 թվականի համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով:
2. Սահմանված կարգով կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |