Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Արմեն Հենրիկի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի՝ 03-090-0213-0002 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.58հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա կորիզավոր /ծիրան/ այգու:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արմեն Հենրիկի Սահակյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։