«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 10-ին ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Գինեվետ,Գործարանային 5) տեղի ունեցավ հանրային քննարկում:
Օրակարգում՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի հանքարդյունաբերման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), կամ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: