Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՏԱՓԵՐԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ «ՏԱՓԵՐԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի 72-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ձևավորված մրցութային հանձնաժողովի՝ «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» 2024 թվականի ապրիլի 16-ի թիվ 3 որոշումը և Մ․ Ստեփանյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Մանուշակ Վարդանի Ստեփանյանին 2024 թվականի ապրիլի 19-ից նշանակել Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում և վերջինիս հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ մինչև ՀՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված առավելագույն տարիքի լրանալը` դադարեցնելով «Տափերականի մարզամշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները:

2. Մ․ Ստեփանյանի պաշտոնից բխող գործառույթները սահմանել կնքվող աշխատանքային պայմանագրում:

3. Վարձատրությունը կատարել համաձայն Վեդի համայնքի ավագանու կողմից հաստատված՝ «Տափերականի մարզամշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակով սահմանված դրույքաչափով:

4. Սույն որոշման օրինակը հանձնել Մ․ Ստեփանյանին՝ առձեռն և/կամ փոստային առաքմամբ, և/կամ հնարավոր այլ տարբերակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8cc6023f-7e28-45f6-9ac6-81a882d49860



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner