Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 

Զեկ. ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 0
«ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՜ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՆԵՎԵՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐՍԱՐԻ ԿՐԱՔԱՐԱՅԻՆ ՄԵՐԳԵԼՆԵՐԻ /ԿԱՎԱԿՐԱՔԱՐԵՐԻ/ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների /Կավակրաքարերի/ հանքավայրից օգտակար հանածոյի հանքարդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին հրավիրված հանրային քննարկման (1-ին լսում) արդյունքները՝  Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան,Վրթ. Փափազյան փ, տ. 73/75) կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների /կավակրաքարերի/ հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող հինգերրորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.83 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner