Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 37-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1329-Ն որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վեդի համայնքի Արալեզի «Արեգակ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Վեդի համայնքի Արալեզի «Արեգակ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի N 94-Ա որոշումը: |