Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով «ՄԱԼԱՔՅԱՆ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Վյաչեսլավ Լալայանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. «ՄԱԼԱՔՅԱՆ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ՝ 2025 թվականի ընթացքում Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Գետափնյա փողոց 32 հասցեում գտնվող օբյեկտում՝ (գազալցակայանում) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն:
2. «ՄԱԼԱՔՅԱՆ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425000099 հաշվեհամարին վճարել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վյաչեսլավ Լալայանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: