Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վարդուհի Թովմասովայի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Վարդուհի Թովմասովային տալ՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի, Վանաշեն բնակավայրի Ավ.Թովմասյան փողոցի 21 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն,) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Վարդուհի Թովմասովան պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վարդուհի Թովմասովային պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: