Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 07 դեկտեմբերի 2021թ.-ի թիվ 2/փ-359 եզրակացությունը.Վեդի համայնքի ավագանին որոշեց. «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0131-0022 ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 46 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0131-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0,203 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0131-0022 կադաստրային ծածկագիրը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 0,203 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 698320 /վեց հարյուր իննսունութ հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |