ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» , «ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» , «ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» , «ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» , «ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 71 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի «Վեդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզ», «Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ», «Վեդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզ», Վեդի քաղաքի Մարտին Վարդանյանի անվան «Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոց» , «Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոց», «Վեդի քաղաքի երաժշտական դպրոց», «Վեդու քաղաքային մշակույթի տուն», «Վեդի քաղաքի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և «Վեդու քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն Հավելվածներ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վեդի քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 71 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից: |