Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 2-ի՝ «Հանրօգուտ նպատակով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի 03-084-0025-0023 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը նվիրաբերության կարգով ընդունելու վերաբերյալ» N 52-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1.1 Որոշման վերնագրում նշված՝ «03-084-0025-0023» կադաստրային ծածկագիրը փոխարինել «03-084-0025-0025» կադաստրային ծածկագրով:
1.2 Ընդունել Հայաստանի Հանրապետության կողմից Վեդի համայնքին սեփականության իրավունքով, նվիրաբերության կարգով փոխանցվող Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 12/1 հողամաս հասցեում գտնվող, 03-084-0025-0025 կադաստրային ծածկագիրը կրող, 0.31064 հա մակերեսով հողամասը՝ 2024 թվականի համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |