Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, հաշվի առնելով Շաղափ բնակավայրում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից ՄԱԿ-ի հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ գյուղատնտեսական նշանակության տնտեսություններում և սեփականաշնորհված տարածքներում իրականացվող աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված, Վեդի համայնքի կազմում ընդգրկված՝ Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր բնակավայրերի վարչական ղեկավարների 28.09.2022թ. թիվ 19, 10 և 20 գրություններով ներկայացված շահառուների ցանկը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ, Լանջանիստ և ՈՒրցաձոր բնակավայրերում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից ՄԱԿ-ի հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ գյուղատնտեսական նշանակության տնտեսություններում և սեփականաշնորհված տարածքներում իրականացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված շահառուների ցուցակները՝ համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |