Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի՝ «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցուման վարույթը կասեցնելու մասին» գրությունը և հաշվի առնելով քաղաքացի Արևիկ Ավետիսի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի Մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրում գտնվող շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու և ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N 2236-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ հիմնական մասը և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
1.1․ Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Այգավան բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, այն, որ Այգավան բնակավայրի՝ 03-008-0018-0002 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.30733 հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացիներ՝ Արևիկ Ավետիսի Խաչատրյանի, Հրայր Ավետիսի Խաչատրյանի և Հարություն Ավետիսի Խաչատրյանի կողմից, հիմք ընդունելով այն, որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա են՝ բնակելի տուն, ավտոտնակ, օժանդակ շինություն, կաթսայատուն, օժանդակ շինություն, ջրավազան, անասնաշենք, թոնրատուն, ջրավազան, պատշգամբ, կաթսայատուն և պարիսպ, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի Արևիկ Ավետիսի Խաչատրյանի /ծնված՝ 23.02.1959թ./ դիմումը՝ որոշում եմ․
1.2․ 3․ Վեդի համայնքի Այգավան բնակավայրում գտնվող, 03-008-0018-0002 ծածկագիրը կրող, հողամասում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, ավտոտնակի, օժանդակ շինության, կաթսայատան, օժանդակ շինության, ջրավազանի, անասնաշենքի, թոնրատան, ջրավազանի, պատշգամբի, կաթսայատան և պարիսպի նկատմամբ վերականգնել քաղաքացիներ՝ Արևիկ Ավետիսի Խաչատրյանի , Հրայր Ավետիսի Խաչատրյանի և Հարություն Ավետիսի Խաչատրյանի գույքային իրավունքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արևիկ Ավետիսի Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: