Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Այգավանի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լուսինե Թունյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 12-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Այգավանի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի մասով արտոնություն սահմանելու մասին» N 2097-Ա որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել նոր՝ 14-րդ և 15-րդ կետերով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: