Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի՝ ք. Վեդի Արարատյան փողոց 36,38 և 42 բազմաբնակարան բնակելի շենքերի և Լուսառատ բնակավայրի հինգ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման» հայտը: |