Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արփինե Հայկի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի, Մ. Սահակյան փողոց 25 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0097-0014 կադաստրային ծածկագիրը կրող, Արփինե Հայկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում մեկ հարկանի բնակելի տուն, ավտոտնակ, օժանդակ շինություն և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արփինե Սարգսանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: