Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Վեդի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |