Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գարուշ Ասլանյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Գարուշ Ասլանյանին տալ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի, Նոր Կյանք բնակավայրի, Արարատյան փողոց 144 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Գարուշ Ասլանյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 9.000 (ինը հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 9.000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որշման ընդունման մասին Գարուշ Ասլանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: