|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2025 թվականի N 9-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-096-0271-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Կարինե Լյուդվիգի Գյուլնազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում գտնվող, 03-096-0271-0015 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /0.1683 հա/ և խաղող /0.33 հա/ գործառնական նշանակության՝ ընդհանուր 0.4983 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -24 ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԷԴԳԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.79 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|