Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 19 հոկտեմբերի 2023 թվականի N 1808-Ն որոշման հավելվածի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները, ինչպես նաև ղեկավարվելով համայնքի ավագանու կանոնակարգով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1․ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ազատել համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության ծառայությունից օգտվողների համար սահմանված տեղական վճարից՝ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված /մահացած/ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաներին։
2․ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ազատել համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության ծառայությունից օգտվողների համար սահմանված տեղական վճարից ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին։
3․ Սույն որոշումը տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |