Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003թ.-ի թիվ 1816-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ.-ի թիվ 698-Ն որոշման 4-րդ գլխի 39-րդ կետի 1-ին ենթակետով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 20.04.2023թ.-ի թիվ ԱՏ-20042023-03-0436 տեղեկանքը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի 03-076-0055-0008 կադաստրային ծածկագիրը կրող, որպես «անհայտ քաղաքացու» անվամբ քարտեզագրված, 0,10839 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: