Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով, որ Վեդի համայնքի Այգավան բնակավայրում գտնվող, 03-008-0013-0012 կադաստրային ծածկագիրը կրող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով սեփականատեր Անուշ Զոհրաբի Դավթյանի /ծնված՝ 13.11.1992թ./ դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության, Արարատի մարզի, Վեդի համայնքի, Այգավան բնակավայրում գտնվող, 03-008-0013-0012 կադաստրային ծածկագիրը կրող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասում ինքնակամ կառուցված՝ 56.2 քմ անասնաշենքի, 12.6քմ լողավազանի, 2.8քմ ծածկի և ինքնակամ բացված 3 հատ դռան նկատմամբ ճանաչել քաղաքացի Անուշ Զոհրաբի Դավթյանի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023FATA6F/:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումարը սահմանել՝ 71.6x1542=110407 ՀՀ դրամ, 3 հատ ինքնակամ բացված դուռ՝ 3x1028=3084 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 113491 ՀՀ դրամ:
4. Անուշ Զոհրաբի Դավթյանի կողմից՝ սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին։ Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։