Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Ֆրեդիկի Թորոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ, Արարատի մարզ, Վեդի համայնք, Արալեզ բնակավայր, Վ. Համբարձումյան փողոց 21 հողամաս հասցեում գտնվող, 03-014-0034-0014 կադաստրային ծածկագիրը կրող, Արթուր Ֆրեդիկի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում մեկ հարկանի անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: