Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 1-ին հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հաշվի առնելով ընդհանուր բաժնային սեփականատերերի գրավոր համաձայնությունը և բաժնային սեփականատեր՝ Աշոտ Աղվանի Հարությունյանի /ծնված՝ 28.01.1961թ./ դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերական բնակավայրի Ծովակալ Իսակովի փողոց 4/8 հասցեում գտնվող, 03-093-0047-0109 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0.0032 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի՝ համաձայն N 06052025-03-0002 վկայականում արտացոլված տվյալների:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Աշոտ Աղվանի Հարությունյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։