Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կրթության, Մշակույթի և Սպորտի նախարարության «Պատմամշակույթային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» Պետական ոչ առևտրային կազմակերպության 05 սեպտեմբերի 2022թ-ի թիվ 1-693 գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 03-004-0074-0006 կադաստրային ծածկագիրը կրող Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկից՝ թիվ 3 սենյակը 13,2 քմ /հատակագծի համաձայն/ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության Կրթության, Մշակույթի և Սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Կրթության, Մշակույթի և Սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» Պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել տարածքի անհատուց օգտագործման պայմանագիր: |