Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Դիմա Հուսիկյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1.Անհատ ձեռնարկատեր Դիմա Հուսիկյանին տալ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոցի 368/1-4 հասցեում գտնվող գործող օբյեկտում (100քմ-ից մինչև 200քմ, հիմնական շինություն) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Դիմա Հուսիկյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425000040 հաշվեհամարին վճարել 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Դիմա Հուսիկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: