Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 153-Ա որոշման դրույթներով և հիմք ընդունելով «Բիզնես էքսպերտ» ՍՊԸ-ի /վկայական՝ N ԳԳ-2022-16/ կողմից 2024 թվականի մարտի 3-ին տրված գնահատման հաշվետվությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 1988 թվականի արտադրության «НИВА СК-5М1» մակնիշի կոմբայնը աճուրդային կարգով օտարել:
2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 1 650 000 /մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |