Վարուժան Հակոբի Բարսեղյանը Վեդու քաղաքապետ է 1999թ-ից:
Ծնվել է 1962թ. փետրվարի 18-ին Վեդի քաղաքում:
Ավարտել է Վեդու թիվ 1 միջն. դպրոցը ոսկե մեդալով, իսկ 1984թ. ավարտել է գերազանցության դիպլոմով Երևանի աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանը ՙՊատմություն՚ մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է Վեդի քաղաքի թիվ 2 միջն. դպրոցում նախ որպես պատմության ուսուցիչ, ապա արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ:
04.01.1997թ. – 01.11.1999թ. աշխատել է որպես ՀՀ Արդարադատության ԴԱՀԿ ապահովման ծառայության Արարատի մարզային ստորաբաժանման պետ:
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի իրավաբանական համալսարանը:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
|