Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ՙՀանրային ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Դավիթ Սամվելի Ավետիսյանի դիմումը, որոշում եմ՝
1. Դավիթ Սամվելի Ավետիսյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Գոռավան բնակավայրի վարչական ղեկավար:
2. Վարձատրության չափը սահմանել ըստ հաստիքացուցակի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: