Վեդի համայնքի ավագանու 29․06․2022 թվականի թիվ 69 որոշմամբ հաստատված կարգով ս/թ-ի սեպտեմբերի 17-ին ժամը 16։00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Վեդի համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին։
Հանրային լսման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից նշանակված անձի կողմից հանրային լսման մասնակիցներին ներկայացվեցին համայնքի ավագանու որոշման նախագիծը, որոշման ընդունման հիմնավորումը և որոշման բաղկացուցիչ մաս կազմող Հավելվածներ 1, 2։
Հանրային լսումները իրականացվեցին հարց ու պատասխանի միջոցով:
Հանրային լսման վերաբերյալ կազմված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև նշված փաստաթղթերում: