Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վանաշեն բնակավայրի, Ռ. Խաչիկյան փողոցի 42 տան բնակիչ Տիգրան Դանիելի Հարությունյանին (ծնված՝ 11.11.1990թ., անձնագիր՝ AT0414215, տրված՝ 025-ի կողմից 10.03.2020թ.) տրամադրել գույքահարկի արտոնություն՝ ազատելով Վեդի համայնքում հաշվառված OPEL ZAFIRA մակնիշի 35RV680 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար հաշվարկված գույքահարկի գծով՝ 18.750 /տասնութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ և 03-087-0147-0003 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի հարկի գծով՝ 18.036 /տասնութ հազար երեսունվեց/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային պարտավորություններից:
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |