Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 01-ի՝ «Աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին» N 1692 որոշմամբ հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1. Հավելվածի 3-րդ կետում՝ «Նորիկ Վարդանյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ /արձանագրող/» բառերը փոխարինել՝ «Զավեն Հակոբյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/» բառերով»:
1.2. Հավելվածի 4-րդ կետում՝ «Հովսեփ Օհանյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ» բառերից հետո լրացնել՝ «արձանագրող» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: