Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջներով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի N 39-Ա որոշման դրույթները, հաշվի առնելով Վեդու համայնքապետարանի կողմից 2025 թվականի հունիսի 30-ին կազմակերպված՝ «Տրանսպորտային միջոցի աճուրդ վաճառքի արդյունքները և աճուրդով վաճառելու մասին» թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ․
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող TOYOTA COROLLA մակնիշի 1.6 GAZ տիպարի 998 CN 61 հաշվառման համարանիշի /նույնացման համար՝ JTNBV58E50J202765/ տրանսպորտային միջոցի օտարման աճուրդում հաղթող ճանաչել քաղաքացի Արտյուշա Գվիդոնի Ամիջանյանին՝ 2.800.000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամով:
2. Տրանսպորտային միջոցի օտարման գումարը 10 օրվա ընթացքում ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 627 հաշվեհամարին:
3. Տրանսպորտային միջոցի աճուրդով օտարման արդյունքում հաղթող ճանաչված Արտյուշա Գվիդոնի Ամիջանյանի հետ կնքել նոտարական վավերացմամբ առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: