Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Պողոսի Դանիելյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Սիսավան բնակավայր, Կ. Դեմիրճյան փողոց, 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-084-0005-0037/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Սիսավան բնակավայր, Կ. Դեմիրճյան փողոց, 1 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03152M26DRPR/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Սիսավան բնակավայր, Կ. Դեմիրճյան փողոց, 1/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03152TJM3X8Z/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Անդրանիկ Դանիելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։