Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանին տալ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի, Գոռավան բնակավայրի, Գ.Մարզպետունի փողոց 16 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 9.000 (ինը հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 9.000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Թամար Մարտիկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: