Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոց 122/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-071-0033-0023/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, հաշվի առնելով շինությունների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և սեփականատեր՝ Մետաքսյա Ծատուրի Հայրապետյանի /ծնված՝ 14․08․1965թ./ 07.09.2023թվականի թիվ 6814 դիմումը.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոց 112/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-071-0033-0023/ Մետաքսյա Ծատուրի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները, որից բնակելի տուն՝ 141.04 քմ և նկուղ ՝ 64.03 քմ ճանաչել օրինական, ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի Մետաքսյա Ծատուրի Հայրապետյանի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023TH5GLH/:
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումար սահմանել / բնակելի տուն, նկուղ/ 205.07x1028=210812 դրամ:
4. Մետաքսյա Ծատուրի Հայրապետյանի /ծնված՝ 14․08․1965թ./ կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ՝ Բ. Շահինյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
(Ուժը կորցրած՝ 20․12․2023թ․ թիվ 2548-Ա)