Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Սիսավան բնակավայրի Աղբյուր Սերոբ 2-րդ փակուղու 5 տան հասցեում գտնվող, զոհված Արթուրիկ Մանուկի Մանուկյանին և նրա ընտանիքի անդամներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-084-0115-0010 ծածկագիրը կրող 0.847 հա վարելահողի նկատմամբ զոհված Արթուրիկ Մանուկյանի կնոջը՝ Անուշ Ներսիսյանին (ծնված՝ 07.12.1977թ., ն/ք 003210333, տրված՝ 09.04.2015թ., 025-ի կողմից) տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: