Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2022 թվականի N 46

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-008-0131-0022 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ,56-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի,ՀՀ Վարչապետի 2009 թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04 նոյեմբերի 2021թ-ի թիվ 2/փ-326 եզրակացությունը.Վեդի համայնքի ավագանին որոշեց

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0131-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0,203 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրերի՝ նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:

2. 03-008-0131-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0,203 հա մակերեսով հողամասում հասարակական սննդի օբյեկտ կառուցելու նպատակով տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:

3. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0131-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0,203 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 1607760 /մեկ միլիոն վեց հարյուր յոթ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՇԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխված
Կարգավիճակի հիմք՝29 հուլիսի 2022 թ որոշմամբ․վականի N 110-Ա
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner