Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 55 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից մրցութային կարգով 26 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով՝ շարժական տաղավար տեղադրելու նպատակով, տրամադրելու և տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանելու մասին» N 18-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. Որոշման 1-ին կետում՝ «վարձակալության» բառերը փոխարինել՝ «կառուցապատման» բառերով:

1.2. Որոշման 2-րդ կետում՝ «Հողամասի վարձակալության» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner